Բարձրագույն դատական խորհրուրդը (ԲԴԽ) նոր նախագահ ունի․ այսօր կայացած փակ գաղտնի քվեարկությամբ այդ պաշտոնում ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից այս տարվա հուլիսի 11-ին ԲԴԽ անդամ ընտրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Ֆակտոր»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ինչպես էլ որ անվանվի՝ դատավորների բարեվարքության ստուգում, թե՝ վեթինգ, այդ գործընթացի անհրաժեշտությունը կա և նա պատրաստ է հրապարակայնորեն ամենամեծ վեթինգն անցնել, որպեսզի կառույցի ընդունած որոշումները վիճահարույց չլինեն։
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց պաշտոնից հրաժարական տալու մասին՝ նշելով, որ ստեղծված պայմաններում հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չի համարում։
Որպես ԲԴԽ տարիքով ավագ անդամ, Խորհրդի նախագահի պարտականությունները փոխանցվեց Գևորգ Դանիելյանին, որը ևս, 2 շաբաթ անց, հրաժարականի դիմում ներկայացրեց։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը իրավունքի ուժով հունիսի 12-ից ժամանակավոր զբաղեցնում էր Սերգեյ Չիչոյանը: