«Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին»․Տավուշի ավագանու անդամները և ՀԿ-ները հայտարարություն են տարածել - RadioVan.fm

Онлайн

«Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին»․Տավուշի ավագանու անդամները և ՀԿ-ները հայտարարություն են տարածել

2019-07-19 14:48 , Политика, 1130

«Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին»․Տավուշի ավագանու անդամները և ՀԿ-ները  հայտարարություն են տարածել

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջևանի ավագանու անդամներ քննարկել են Իջևանում ստեղծված իրավիճակը և հանդես եկել հայտարարությամբ, որը բաց է միանալու համար։

Հայտարարությունում ասված է․

«Քննարկելով Իջևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարում ենք.

-Անտառը ազգային հարստություն է, անտառի պահպանությունը` ազգային անվտանգության հարց: Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, և որևէ հանգամանք չի կարող դա արդարացնել:

-Հուլիսի 17-ի երեկոյան գրանցված բռնության դեպքերը համակարգային կոռուպցիայի արդյունք են: Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին և բիզնեսմեններին:

-Ոստիկանությանը կոչ ենք անում հետագայում նման դեպքերից խուսափելու համար առավելապես դիմել կանխարգելիչ գործողությունների, խուսափել բախումներից և բռնության փոխադարձ կիրառումից: Հնարավորինս բացառել գիշերային խուզարկությունները՝ հարգելով ընտանիքի հանգստի իրավունքը:

-Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն և ագրեսիա` որ կողմից էլ դա լինի: Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն ու հարցերը պետք է լուծվեն բացառապես օրինական և բանակցությունների ճանապարհով:

-Անտառների կառավարման գործող մոդելը ոչ միայն հնացած է, այլև արդեն ավելի քան 20 տարի չի արդարացնում իրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է կարճ ժամանակում ներկայացնի կառավարման նոր և նորարարական մոդել, որը կերաշխավորի անտառի նկատմամբ ճնշումների բացառումը: Այս կառույցը պետք է մշակի առավել կենսունակ մեխանիզմներ` անտառկառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:

-Ողջունում ենք Կառավարության և ընդհանրապես պետական որևէ մարմնի գործողություն` ուղղված ապօրինի անտառահատումների դեմ պայքարին, աջակցում այդ գործընթացներին: Նաև պարտադիր ենք համարում Դիլիջանում տեղակայված հսկիչ կետի գործունեությունը շուրջօրյա գրաֆիկով:

-Կարևոր ենք համարում այս փուլում իշխանությունների անվերապահ աջակցությունը փայտահատ խմբերի բանվորական անձնակազմին և նրանց ընտանիքներին առաջին հերթին սոցիալական առումով: Եվ փոխադարձ վստահություն և հարգանք ենք ակնկալում քաղաքացիների կողմից` դեպի պետական համակարգի ներկայացրած այլընտրանքային ճանապարհները:

Այս և նմանատիպ այլ խնդիրների, կնճռոտ հարցերի վերաբերյալ ակնկալում ենք հանրային մեծ համախմբում և ազատ կարծիքի արտահայտում: Հրամայականներից մեկը գիտակցումն է առ այն, որ մեր խնդիրների լուծումն օտարից չէ, որ պետք է սպասենք: Հանրային միասնության համար պետք է գործադրվեն մեծ ջանքեր»:

Ստորագրել են.

  • Արտակ Չիբուխչյան (Artak Chibukhchyan) - գործարար
  • Վահագն Թամրազյան (Վահագն Թամրազյան) -քաղաքացի
  • Վարսիկ Ներկարարյան (Varsik Nerkararyan) - քաղաքացի
  • Մերի Ավետիքյան (Мери Аветикян) - քաղաքացի
  • Գեղեցիկ Գուլակյան (Прогресс Нго (Progress Ngo) - «Պրոգրես» ՀԿ նախագահ
  • Վարդան Սարգսյան - Իջևանի ավագանու անդամ
  • Թաթուլ Աթաբեկյան (Татул Атабекян (Tatul Atabekyan) - Իջևանի ավագանու անդամ
  • Խաչատուր Համզյան (Хачатур Гамзян (Khachatur Hamzyan))- Իջևանի ավագանու անդամ
  • Արման Մատինյան (Арман Матинян)- Իջևանի ավագանու անդամ
  • Արփինե Երիցյան (Арпине Ерицян (Arpine Yeritsyan) - «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ
  • Ֆլորա Խաչատրյան (Флора Хачатрян (Flora Khachatryan) - «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամ
  • Գուրգեն Համզյան (Գուրգեն Համզյան) - «Մաքուր քայլ» նախաձեռնության հիմնադիր
  • Գագիկ Աղբալյան (Гагик Агбалян (Gagik Aghbalyan) - լրագրող

Лента

Рекомендуем посмотреть