Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ․ «Վեոլիա ջուր» - RadioVan.fm

Онлайн

Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ․ «Վեոլիա ջուր»

2019-07-10 17:44 , Общество, 1216

Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ․ «Վեոլիա ջուր»

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ էլեկտրաէներգետիկ համակարգում արձանագրված խափանումների հետևանքով հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ։

«Ինչպես հայտնի է, վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը:

Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա։

Վեոլիա Ջուրը ներկայումս ձեռնարկում է միջոցներ՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները»,-նշված է ընկերության տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть