«Պետք է համարձակություն ունենանք ընդունելու, որ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրություն չունի»․ «Սասնա Ծռեր» - RadioVan.fm

Онлайн

«Պետք է համարձակություն ունենանք ընդունելու, որ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրություն չունի»․ «Սասնա Ծռեր»

2019-07-05 15:03 , Общество, 1408

«Պետք է համարձակություն ունենանք ընդունելու, որ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրություն չունի»․ «Սասնա Ծռեր»

Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է Սահմանադրություն։ Այդ մասին այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ տարածած ուղերձում բարձրաձայնում է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը։

«Այսօր լրանում է 1995 թ. հուլիսի 5-ի սահմանադրական հանրաքվեն կեղծելու և մեզ կեղծ սահմանադրություն պարտադրելու 24-րդ տարելիցը: Հետագայում այն կեղծվեց ևս երկու անգամ՝ 2005 թ. նոյեմբերի 5-ին և 2016 թ. դեկտեմբերի 6-ին: Արդար և ճշմարիտ լինելու համար պետք է համարձակություն ունենանք ընդունելու, որ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրություն չունի: Եվ որ դրա պատճառով հայտնվել ենք պետության կայացման իրավաքաղաքական ճգնաժամի մեջ,-ընդգծում են «Սասնա Ծռեր»-ը՝ օր առաջ անհրաժեշտ համարելով ստեղծել համապատասխան հանրային հարթակներ ու մեխանիզմներ Սահմանադրության իրավաքաղաքական հայեցակարգի քննարկում սկսելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть