Քոչարյանի փաստաբանական թիմը կբողոքարկի նրան կալանավորելու որոշումը - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի փաստաբանական թիմը կբողոքարկի նրան կալանավորելու որոշումը

2019-06-25 17:50 , Право, 1570

Քոչարյանի փաստաբանական թիմը կբողոքարկի նրան կալանավորելու որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը։

«Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։ Դատական ակտերն ստանալուց հետո կքննարկվի նաև բողոքում հավելյալ հիմքեր ներկայացնելու հարցը»,-հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։

Նշենք՝ Վերաքննիչ քրեկան դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։ Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․ որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Լուսանկարը՝ Sputnik-ի

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть