Ընդդեմ Սերժ Սարգսյանի 2018-ի բողոքի երթին մասնակցած խաղաղապահներին չեն պատժել - RadioVan.fm

Онлайн

Ընդդեմ Սերժ Սարգսյանի 2018-ի բողոքի երթին մասնակցած խաղաղապահներին չեն պատժել

2019-05-29 17:29 , Политика, 1176

Ընդդեմ Սերժ Սարգսյանի 2018-ի բողոքի երթին մասնակցած խաղաղապահներին չեն պատժել

Նախորդ տարվա ապրիլ-մայիսին մայրաքաղաք Երևանում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի դուրս եկած քաղաքացիների երթին մասնակցած խաղաղապահների որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։

Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի հրամանատար Արտակ Տոնոյանը՝ նշելով, որ հաշվի առնելով ժամանակահատվածը՝ խուսափել են անձնակազմին պատժելուց։

Ադյդուհանդերձ, Արտակ Տոնոյանն ընդգծել է, որ բասացաբար է վերաբերվում քաղաքական ակցիաներին զինծառայողների մասնակցությանը և աշխատելու են թույլ չտալ կրկնություն։

Հիշեցնենք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության նախորդ տարվա գարնանը հանրապետությունում ծավալված բողոքի լայնածավալ երթին «որտեղ ազգը, այնտեղ՝ մենք» գաղափարով տոգորված՝ ապրիլի 23-ին միացան նաև զիվորականներ, խաղաղապահներ։ Աննախադեպ բողոքի ալիքի պայմաններում հենց այդ օրը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընդամենը մեկ շաբաթ աշխատած, Հայաստանը 2008-2018թթ. նախագահած Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть