"Ռադիո ՎԱՆ" ռադիոկայանն իր խորին շնորհակալությունն է հայտնում "Քայլ արա" շարժմանը և իր համեստ ներդրումն է կատարում՝ հաղթանակին ընդառաջ։ "Հպարտ քաղաքացու Հիմն"-ը ռադիոկայանի նվերն է այսօր հաղթանակին սպասող բոլոր քաղաքացիներին։
Աուդիո տարբերակը՝ https://soundcloud.com/user-76399859/swhhzen2qhrn
Ներբեռնել կարող եք՝ https://radiovan.fm/songs/Հպարտ_Քաղաքացու_Հիմն_42.mp3
Գործիքավորումը, ձայնագրումը, միքս և մաստերինգը`
EV Production - Վահրամ Յանիկյան, Էդգար Հայրապետյան
Երաժշտություն՝ Սերխիո Օրտեգա
Խոսք՝ Իննա Մկրտչյան Inna MK MK Lyrics
Կատարում են՝
Կարինե Առուստամյան Karina Arustamyan
Հովհաննես Ալեքսանյան Hovhannes Aleksanyan
Դավիթ Չախալյան David Chakhalyan
Աղվան Պապոյան
Միքայել Պողոսյան Michael Poghosian
Հայկ Պետրոսյան Hayk Petrosyan
Վահրամ Յանիկյան Vahram Yanikyan
Տեսահոլովակում օգտագործված լուսանկարները՝
©RadioVan
©Photolure news agency
©Hetq.am
©Shant Sevag
"Հպարտ Քաղաքացու Հիմն"
Խոսքեր /Lyrics/`
Քանի դեռ միասին ենք, մենք անպարտելի ենք: (4 անգամ)
Ելի՛ր ոտքի, իմ ազգ նվիրական,
Քայլիր առա՛ջ, կերտի՛ր քո ապագան,
Քայլիր երգով՝ ինձ հետ դու միասին,
Ու թո՛ղ ամբողջ աշխարհը ձայնը քո լսի:
Ոգով ազատ հպարտ քաղաքացի,
Անցել ես դու սահմանը ետդարձի:
Ոտքի՛ ելիր, իմ ժողովուրդ անպարտ,
Ազնիվ է քո ձգտումը անաղարտ,
Դու չես թողնի պայքարդ անավարտ:
Թո՛ղ սերը քո քեզ զենք ու սաղավարտ լինի,
Քանի դեռ միտքն է քո միասնական,
Հիշի՛ր, որ մոտ է օրը հաղթական:
Պայքարը անմար է, լռելը անհնար է,
Եկել է ժամանակը, ու մոտ է հաղթանակը:
Ելի՛ր ծնկից հպարտ ու անկոտրում,
Անհագ լծից եկել է ազատում:
Հիշի՛ր, որ դու ես տերը քո երկրի,
Ազատ ոգով նոր կյանքդ կառուցիր այսօր,
Քայլի՛ր վստահ, կերտի’ր քո ապագան,
Ելի՛ր ոտքի, իմ ազգ նվիրական:
Ելի՛ր, ելի՛ր հպարտ քաղաքացի,
Էլ քեզ ոչ ոք երբեք չի՛ հալածի:
Հիշի՛ր, որ դու ես տերը քո երկրի,
Ազատ ոգով նոր կյանքդ կառուցիր այսօր:
Քայլի՛ր վստահ, կերտի՛ր քո ապագան:
Ելի՛ր ոտքի, իմ հայ հերոսական։