Ֆուտբոլը միացնում է միլիոնավոր սրտեր - RadioVan.fm

Онлайн

Ֆուտբոլը միացնում է միլիոնավոր սրտեր

Ֆուտբոլը միացնում է միլիոնավոր սրտեր

Գազպրոմը ընգծում է ֆուտբոլի բարենպաստ ազդեցությունը՝ շեշտադրելով 9 հիմնարար մարդկային արժեք , որոնք այս աշխարհն ու մեր կյանքը կարող են ավելի լավը դարձնել:

Այսօր Բանանց ֆուտբոլային ակումբի մարզադաշտում հավաքվել էին ֆուտբոլով ապրող մարդիկ : Այստեղ էին պատանի ֆուտբոլիստներ, լրագրողներ ու մարզիչներ, ովքեր մեկնելու են Մադրիդ Football for Friendship ծրագրով, մասնակցելու են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների և ներկա են գտնվելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:

Ֆուտբոլային միջավայրը ամենաառողջն է մարդկության առջև ծառացած բազմապիսի խնդիրների լուծման համար:

Հապա ուշադրություն դարձրեք այս երեխաների երջանկությունից փայլող աչքերին , զգացե՛ք ընկերության մթնոլորտը, և նկատե՛ք նրանց հաղթանակի ձգտումը:

Մասնակիցների ձեռքերին այսօր կապվեցին հատուկ ապարանջաններ, որոնք խորհրդանշում են ընկերությունն առանց որևէ պայմանականության:

Առջևում ամենահետաքրքիրն է՝ մեծ ֆուտբոլի միավորող և երջանիկ ալիքը:

Популярное на сайте

Рекомендуем посмотреть