Ականջդ տուր - RadioVan.fm

Онлайн

Ականջդ տուր

Ականջդ տուր

Ականջդ տուր։

Հուշարձա՞ն։

Եվ այն էլ կենդանությա՞ն օրոք։

Եվ այն էլ ոչ թե քո, այլ քո ականջի՞։

Շատ հեշտ։

Ռադիո Վան ռադիոկայանը որոշել է հավերժացնել իր ամենակրեատիվ, հավատարիմ ռադիոլսողի ականջը այն հաստատության ճակատամասին, ուր գտնվում է Ռադիո Վանը։

Ականջը լինելու է մեծ, վառ և ոչ միայնակ, այլ ականջակալով։

Ուզո՞ւմ ես, որ քո ականջը լինի ամենաճանաչվածը, հայտնին և քաղաքի հսկա նյու-արտ оբյեկտը։

Լուսանկարիր քո ականջը և երկու բառով գրի, թե ինչո՞ւ հենց քո ականջը պիտի հայտնվի լեգենդար շենքի պատին՝ Խանջյան 13ա հասցեում։

Մինչև սեպտեմբերի 15-ը, հավանիր մեր ֆեյսբուքյան էջը, տարածիր այս գրառումը քո պատին, իսկ ականջիդ լուսանկարներն ու էսսեն ուղարկիր [email protected] հասցեով։

Ականջդ տուր զիլ գործի համար։

Текст на русском...

Отдай ухо!

Памятник?

Да еще и при жизни?

Да еще и не тебе, а твоему уху!!!

Легко)

Радио ВАН решило увековечить ухо своего самого креативного и преданного радиослушателя на фасаде здания в котором мы базируемся. Ухо будет большим, ярким и не одиноким, а с наушником. Хочешь, чтобы твое ухо стало самым узнаваемым, знаменитым и огромным нью-арт объектом столицы?

Сфотографируй любимое ухо и в двух словах напиши почему именно твое ухо должно висеть на стене легендарного здания на Ханджяна 13а.

Поделись этой публикацией у себя на стене, а фотографии и эссе пришли на [email protected] до 15 сентября!

Отдай ухо на благое дело!


Ահա և հաղթանակած էսսեն՝

Բարև ընկեր ՌադիոՎան,

Ստորև կարող եք ԱԿԱՆՋալուր լինել, թե ինչու հենց իմ ԱԿԱՆՋԸ պետք է հայտնվի Խանջյան 13ա հասցեում:

Եվ ուրեմն, ես «էսսեն», Դուք «լսսեն»

Քանի որ…

... ԵՍ ԼՍՈՒՄ ԵՄ ՇՈՒՏՈՒՑ

Ես դեռ դպրոցական էի, ու մեր քաղաքում Ռադիովանը հասանելի չէր, ես չգիտեի` ինչ է այն: Իմ ավագ հարազատներից քույր ու եղբայր բնակվում էին Երևանում, ու երբ գալիս էին մեզ հյուր, «կասետներ» էին բերում: Մի անգամ հարցրի, թե բա ոնց էին իրենց նախընտրած երգերը զետեղել «կասետներում», ասացին, որ Երևանում մի հատ «ՌադիոՎան» կա, գնում ես, քո ուզած երգերն ասում ես, ձայնագրում-տալիս են: Չգիտեմ՝ արդյոք ճիշտ էին ասում, բայց այդ օրվանից ինձ շատ հետաքրքիր էր «ՌադիոՎանը» ու ես ուզում էի լսել այն, բայց դեռ մի քանի տարի պետք էր դրա համար:

... ԵՍ ԼՍՈՒՄ ԵՄ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՄԲ

2004 թվականին, երբ տեղափոխվեցի Երևան, հիմնականում ռադիո էի լսում, ու քանի որ երաժշտական ճաշակս նոր-նոր էր ձևավորվում, ինձ ինչ որ նորություններ էր դուր գալիս: Այդ ժամանակ Ռադիովանով առաջին անգամ լսեցի R.E.G Project – Sayat Nova ստեղծագործությունը ՌադիոՎանի ելևեջներով (Վան, Վան, Վան, Վան, Վան… ), երգին սիրահարվեցի, ու որոշեցի, որ Վանին պետք է հաճախ լսեմ: Հետո սկսվեց Եվրատեսիլը, երաժշտական հետաքրքրասիրությունը մեծացավ ու Ռադիովանի ունկնդիրների թիվը մեկով ավելացավ:

... ԻՄ ԱԿԱՆՋԸ ԶԳՈՒՄ Է ՌԱԴԻՈՎԱՆԻ ՀՆՉՈՂՈՒԹՅՈՒՆԸ

FM տիրույթում ընտրել եմ Ռադիովան, քանի որ դրական փոփոխություններ եմ նկատում ձայնի հնչողության մեջ, այն ստերեո ընդարձակ է, ձայնը՝ ստանդարտի մեջ խտացված – ԱԿԱՆՋս չի ցավում

... ԻՄ ԱԿԱՆՋՆ ԱՎԵԼԻՆ Է ՈՒԶՈՒՄ

Ու չնայած ՌադիոՎանի լավ հնչողությանը, ես կայքից պատճենել եմ առցանց հեռարձակման հղումը` http://media.radiovan.am:8000/96_stereo, տեղադրել համակարգչիս AIMP նվագարկչի մեջ, որը հագեցած է լրացուցիչ ստերեո ընդլայնող փլագինով, որ Ձեզ լաաավ լսեմ

... ԵՍ ՈՒՆԵՄ ՀՈԳԱՏԱՐ ԱԿԱՆՋՆԵՐ

Ամիսներ առաջ կեսօրին ՌադիոՎանի եթերը տեխնիկական պատճառներով ընդհատվել էր, և ես կենդանի վիդեո հեռարձակմամբ հետևում էի, անմիջապես «ահազանգեցի», պատասխանեց ընկեր Մատվեևան, ու 2 րոպեից “կանարեյկաները» վերականգնեցին եթերը:

... ԵՍ ԼՍՈՒՄ ԵՄ ՍՐՏԱՑԱՎՈՐԵՆ

Քանի որ հա՛մ մելոման եմ, հա՛մ ռադիոման, թե FM, թե առցանց ռադիոկայաններ հաճախ եմ թերթում, և քանի որ ԱԿԱՆՋս արդեն ծանոթ է ՌադիոՎանի երգացանկին, ես հաճախ եմ նկատում երգեր, որոնք արժանի են ունկդրման, սակայն Վանի պահոցում դեռ չկան: Եվ ափսոսալով Վանի լավ հնչողությունն ու օգտվելով պատվերի հնարավորությունից, պահը հաճախ բաց չեմ թողնում, ու լիքը նոր ու լավ երգեր հայտնվում են ՌադիոՎանի եթերում

... ԻՄ ԱԿԱՆՋՆԵՐԸ ՇՈՅՎԱԾ ԵՆ

Միշտ խուսափել եմ երգ պատվիրելուց՝ մտածելով, որ եթե պահոցում չլինի – կմերժեն, ես էլ դե հայտնի երգեր չեմ ուզում պատվիրել, ու ինձ նաև հետաքրքիր էր երաժշտական փորձառու ԱԿԱՆՋներ ունեցող մարդկանց կարծիքը ևս, որոշեցի փորձել ու մի քանի անհաջող փորձերից հետո (ուշ ժամի էի ուղարկել, մի օր էլ RadioVan Music Awards-ի օրն էր, բոլորը այնտեղ էին), ամեն ինչ տեղն ընկավ: Ես անկեղծ ուրախացել եմ ու շոյված զգացել, որ իմ երաժշտական ճաշակը իսկապես գնահատվել է բոլորի կողմից (բոլորի ԱԿԱՆՋը կանչի), դա ինձ ավելի շատ է ոգևորել նոր երգեր փնտրելու և ՌադիոՎանին ավելի սիրելու:

... ԵՍ ԱՅԼ ԱԿԱՆՋՆԵՐ ԷԼ ԵՄ ԲԵՐՈՒՄ ՌԱԴԻՈՎԱՆ

Հեղափոխության թեժ օրերին, երբ երթևեկության խնդիր կար, քաղաք իջնելու նպատակով սովորական մեքենա կանգնեցրի: Ես էի, վարորդն էր, և հետևում 2 կին: Վարորդը լուրեր էր փնտրում ռադիոյով, ես էլ հենց ուղիղ ժամ էր, ասեցի կլինի ՌադիոՎան միացնեք, վարորդը՝ բա էտ որնա, ասեցի FM 103.1 ու սկսեցի բացատրել, որ ՌադիոՎանի լուրերը պարտադրող չեն, ժամերի առումով չեն կրկնվում, բացասականը քիչ է, համ էլ Մարիա Գևորգյանի ձայնը շատ հաճելի է: Մի քիչ լսելուց հետո աղջիկներից մեկը մյուսին ասեց - Աղճի, բայց ճիշտ ա ասում

... ԵՍ ԼՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԵՏՈ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԼՍԵՆ

Ինչ թաքցնեմ, միշտ երազել եմ իմ սեփական ռադիոկայանն ունենալ, և այդ երազանքի ճանապարհին Ռադիովանը ինձ համար օրինակելի է: հատկապես հին ու բարի երգերի՝ գովազդով մատուցելու գաղափարը, շուկայում որակյալ ռադիոգովազդի էպիկենտրոնը լինելու փաստը, «առաջնագծի դեմքերը», եթերաժամանակի ճկուն բաշխումն ու էլի շատ բաներ, իսկ մեր եթերաժամանակը մոտեցավ ավարտին, շնորհակալություն այսքան երկար ԱԿԱՆՋ դնելու համար:

Սիրով՝ Գրիգոր Բիձյան

Рекомендуем посмотреть