Մայիսի 22-26-ը Երևանում, Գյումրում, ինչպես նաև Սյունիքի մարզում տեղի կունենա «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ռուս-հայկական մշակութային ոչ կոմերցիոն միջոցառումը։
Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն ինչպես ռուսաստանյան ժամանակակից կյանքն արտացոլող, այնպես էլ պատմական թեմաներով ռուսական նոր ֆիլմեր: Ֆիլմերը կներկայացնեն հենց ստեղծողները՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ, իսկ ցուցադրությունից հետո կլինեն քննարկումներ հանդիսատեսի հետ:
Կինոծրագրերի ցուցադրությունը տեղի կունենա 5 հարթակում.
- Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում,
- Հայաստանում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում,
- «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային գործարար կենտրոնում,
- Հայ - ռուսական (Սլավոնական) համալսարանում,
- Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
Ռուսական կինոյի շաբաթվա ընթացքում կցուցադրվեն տարբեր
ժանրերի և տեսակների 12 (տասներկու) լիամետրաժ, ազգային ֆիլմեր:
Կինոցուցադրությունների մուտքն ազատ է:
Միջոցառման գլխավոր նպատակն է երկու ազգերի և երկրների մերձեցումը, ռուսական մշակույթով և ռուսերենով հետաքրքրվող մարդկանց միավորումը, մշակութային փորձի և ավանդույթների փոխանակումը:
Ֆիլմերի անվանումները, ցուցադրման օրը և ժամը՝ ստորև։