«Արսենալ»-ի 6 000 երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով․ առաջարկվում է - RadioVan.fm

Онлайн

«Արսենալ»-ի 6 000 երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով․ առաջարկվում է

2019-05-17 18:01 , Спорт, 3129

«Արսենալ»-ի 6 000 երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով․ առաջարկվում է

Եթե «Արսենալ»-ը Բաքու մեկնի առանց Հենրիխ Մխիթարյանի, ապա ակումբի երկրպագուներն առաջարկում են․

-«Արսենալ»-ի 6000 երկրպագու պատրաստի և կրի Մխիթարյանի պատկերով դիմակներ,

-խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին միասին ոտքի կանգնեն։

Նշենք` այս օրերին համացանցում ակտիվ քննարկումներ են ընթանում, թե արդյոք Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: Բուքմեյքերներն էլ իրենց հերթին Մխիթարյանի՝ Բաքու գնալ-չգնալու հարցով խաղադրույքներ են ընդունում։

Թեև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանը Բաքու մեկնելու դեպքում ոչ մի խնդիր չի ունենա` The Times-ը գրում է, որ «Արսենալ» ֆուտբոլային ակումբը մտադիր է իր կազմում 7-րդ համարի մարզաշապիկով հանդես եկող հայ կիսապաշտպանին թողնել Լոնդոնում, անվտանգության նկատառումներից ելնելով։

Ավելի վաղ էլ, նշենք, Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի գիտակ, ադրբեջանցի Ռավշան Ասկերովը «Ռուսարմինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ թեև Մխիթարյանի անվտանգության առումով խնդիր չի ծագի, այդուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ նրան կդիմավորեն սուլոցներով:

Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալը» պայքարելու է «Չելսիի» դեմ:

Հենրիխ Մխիթարյանն արդեն 2 անգամ հրաժարվել է մեկնել Բաքու. առաջինը «Դորտմունդի Բորուսիայի» կազմում՝ «Կապալայի» հետ խաղին և «Արսենալի» կազմում` ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ խաղին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть