Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների ու ծնողների համար։
Քաղաքապետի որոշմամբ, Երևանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Այդ մասին տեղեկություն է տարածել քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ խոսքը 9700 երեխայի մասին է:
«Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից:
Ընդ որում, ավարտող երեխաների խմբերի դաստիարակները և օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել»,-գրել է Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում։