«Աշունը 1 ամիս ուշացումով որոշեց գալ Հայաստան: Սեպտեմբերի 27-29-ին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով և բոլոր մարզերում կտեղան անձրևներ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից նշում են, որ վաղը՝ սեպտեմբերի 26-ին, հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, իսկ սեպտեմբերի 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-29-ը հատկապեսերեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այդ օրերին մայրաքաղաքում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +24-ից +29-ի սահմաններում, գիշերային ժամերին կնվազի՝ տատանվելով +14-ից +16 աստիճանի սահմաններում: