Մայիսի 18-ին այցելեք ՀՀ և Արցախի 100-ից ավելի թանգարաններ՝ անվճար - RadioVan.fm

Онлайн

Մայիսի 18-ին այցելեք ՀՀ և Արցախի 100-ից ավելի թանգարաններ՝ անվճար

2019-05-14 16:55 , Культура, Шоу бизнес, 1257

Մայիսի 18-ին այցելեք ՀՀ և Արցախի 100-ից ավելի թանգարաններ՝ անվճար

«Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան»․ այս խորագրի ներքո Թանգարանների միջազգային օրվա առթիվ Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարաններ մայիսի 18-ին իրենց դռները կբացեն քաղաքացիների առաջ։

«Մայիսի 18-ին` ժամը 11:00-ից 24:00-ն Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար»,-հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից՝ նշելով, որ այդ օրը Հայաստանի և Արցախի թանգարաններն այցելուներին կներկայանան բազմաբովանդակ ծրագրերով՝ բացահայտելով նոր էջերհավաքածուների և պատմամշակութային հարուստ ժառանգության մասին։

Մշակույթի նախարարությունը հրավիրում է բոլորին մասնակիցը դառնալու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը։

Այդ օրը Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն:

Ծրագիրը՝ հետևյալ հղմամբ։

Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: Հայաստանը Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը մասնակցում է արդեն 16-րդ անգամ, իսկ Արցախը՝ 7-րդ։

Лента

Рекомендуем посмотреть