Онлайн

Սիրիայում հրթիռակոծությունները շարունակվում են․ զոհվել են երեխաներ, այդ թվում՝ մեկ հայ

2019-05-14 16:53 , Общество, 56

Սիրիայում հրթիռակոծությունները շարունակվում են․ զոհվել են երեխաներ, այդ թվում՝ մեկ հայ

Զինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, շարունակում են հրթիռակոծել սիրիական Համա քաղաքի արվարձանների բնակելի շրջանները:

Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հղում անելով տեղի «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը՝ հայտնում է, որ մայիսի 12-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե գյուղի ուղղությամբ: Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ վիրավորվել տասնյակ քաղաքացիներ:

Նշվում է, որ զոհերից մեկը Ջեսիկա Հարութ-Սեմերճյանն է:

Նախօրեին զինյալները դարձյալ հրթիռակոծել են գյուղը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ:

Лента

Рекомендуем посмотреть