Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Այս պահին տարհանում են շենքում գտնվողներին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: