Մոսկվայում կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկո. ծրագրում հնչելու է «Requiem»-ը - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայում կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկո. ծրագրում հնչելու է «Requiem»-ը

2019-05-14 11:34 , Культура, Шоу бизнес, 1348

Մոսկվայում կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկո. ծրագրում հնչելու է «Requiem»-ը

Մայիսի 27-ին Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայանալու է հայտնի հայ կոմպոիզտրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկո։ Այս մասին տեղեկացնում է կոնսերվատորիայի կայքը։

Ծրագրում հնչելու է «Requiem» -ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարելու են «Musica viva» կամերային նվագախումբը, Տուլայի պետական երգչախումբը, «Questa musica» երգչախումբը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, դաշնակահար Պավել Դոմբրովսկին, սոպարո Մարիամ Ավետիսյանը։

Лента

Рекомендуем посмотреть