Մանվել Գրիգորյանի պաշտպանի խնդրանքով այսօրվա դատական նիստն ընթանում է դռնփակ - RadioVan.fm

Онлайн

Մանվել Գրիգորյանի պաշտպանի խնդրանքով այսօրվա դատական նիստն ընթանում է դռնփակ

2019-05-13 18:38 , Право, 1592

Մանվել Գրիգորյանի պաշտպանի խնդրանքով այսօրվա դատական նիստն ընթանում է դռնփակ

Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն այսօր ընթանում է առանց տեսանկարահանման ու լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Մինչ նիստի մեկնարկը դատավորին ուղղված այդ խնդրանքով հանդես է եկել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը դեռևս բավարար չէ և, գուցե,կարիք լինի նիստի ընթացքում նրան բուժօգնություն ցույց տալու։ Նշվել է, որ կա նաև անձնական տվյալների պաշտպանության հարց, քանի որ սա առաջին նիստն է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ նիստը հայտարարվել է դռնփակ, ներկա լրատվամիջոցները նիստերի դահլիճից դուրս են հրավիրվել։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ <<Զենքի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ»։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Գրիգորյանի և Ամիրյանի գործով նախնական դատական նիստը կայացել է մայիսի 6-ին, այդ օրը դատարանը բացառապես քննել է Գրիգորյանի խափանման միջոցի հարցը։

Лента

Рекомендуем посмотреть