Խոսքից էլ զորեղ. լսողության խնդիրներ ունեցող երեխաների մասնակցությամբ Տավուշում բացառիկ համերգ է կայացել - RadioVan.fm

Онлайн

Խոսքից էլ զորեղ. լսողության խնդիրներ ունեցող երեխաների մասնակցությամբ Տավուշում բացառիկ համերգ է կայացել

2019-05-13 17:40 , Культура, Шоу бизнес, 1885

Խոսքից էլ զորեղ. լսողության խնդիրներ ունեցող երեխաների մասնակցությամբ Տավուշում բացառիկ համերգ է կայացել

Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ կրթահամալիրի սաներն ու շրջանավարտները «Ես էլ եմ զինվոր» խորագրով մշակութային միջոցառման շրջանակում ելույթ են ունեցել Տավուշում։

Նախաձեռնության և գաղափարի հեղինակը Թովմաս ուրարակիր Առաքելյանինն է, որը լսողական խնդիրներ ունեցող անձանց հանդեպ հետարքրքրություն է դրսևորելՏավուշի թեմի երիտասարդների կողմից Սբ. Հարության տոնին նվիրված տեսանյութի հրապարակումից հետո, որում լսողական հաշմանդամություն ունեցող 12-ամյա Արմանը ժեստերի լեզվով ավետում է՝ «Քրիստոս հարեավ ի մեռելոց»:

«Ամեն ելույթից հետո հուզմունքս ավելանում էր: Ուրախություն էր պարգևում այն, որ մեր երեխաները վկայում են մարդու կատարելության մասին: Բացարձակ չկար որևէ բանի պակասի, խախտումի կամ խղճահարության զգացում ո՛չ իմ մեջ, ո՛չ էլ, վստահ եմ՝ դահլիճում: Եվ եթե որևէ մեկն ունենա այդ զգացումը մեր երեխաների հանդեպ, ուրեմն նա անարգանք ունի Աստծո ստեղծագործության՝ մարդու հանդեպ»,- Տավուշի մարզպետարանի լրատվության բաժնի հաղորդմամբ՝ ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Ես էլ եմ զինվոր» խորագրով մշակութային միջոցառմանը, մասնակցել են նաև Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը և «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի սաները։ Ներկայացվել են մնջախաղային բեմադրություններ, երգ, պար, հումոր: Համերգն ավարտվել է ժեստերի լեզվով թարգմանված Տերունական աղոթքով:

Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաները Տավուշում նաև պատարագի են մասնակցել, այն մատուցվել է ժեստերի լեզվով, Հաղարծնավանքում էլ մասնակցել են գաթա թխելու արարողության:

Лента

Рекомендуем посмотреть