«Հրեշտակները» հեռանում են ցածր ռեյտինգների պատճառով - RadioVan.fm

Онлайн

«Հրեշտակները» հեռանում են ցածր ռեյտինգների պատճառով

2019-05-12 18:51 , Культура, Шоу бизнес, 1572

«Հրեշտակները» հեռանում են ցածր ռեյտինգների պատճառով

Victoria's Secret - ը այլևս հեռուստատեսությամբ չի ցուցադրվի:

«Հրեշտակները» հեռանում են եթերից ռեյտինգների անկման պատճառով։

Բանն այն է, որ անցյալ տարի, գրանցվել է ընդամենը 3,3մլն դիտորդ։ Ինչը այս շոուի համար համարվում է ռեկորդային անկում։

Հիշեցնենք, որ 2018 թ. Նոյեմբերին L Brands Inc.- ի գլխավոր տնօրենը, որը պատկանում է Victoria's Secret ապրանքանիշին, Յան Սինգերը լքեց ընկերությունը շոուի շուրջ ծավալված սկանդալի պատճառով։ Շոուի ավարտից հետո Victoria's Secret բրենդը ենթարկվեց քննադատության մոդելների շրջանում բազմազանության պակասի համար, մասնավորապես, շոուի ցուցադրության ժամանակ բացակայում էին տրանսգենդեր և ոչ ստանդարտ կազմվածք ունեցող մոդելներ: Victoria's Secret մարքեթինգի ղեկավարը Vogue ամսագրի հետ հարցազրույցում ասել է, որ բրենդի շոուն իրենից ներկայացնում է «ֆանտազիա» և նրանք անրաժեշտություն չեն համարում այնտեղ տեսնել, «Հրեշտակներ»-ից բացի, այլ մոդելների։

Հոդվածը՝ FashiONline-ից

Лента

Рекомендуем посмотреть