Առերևույթ չարաշահումներ՝ Գյումրիի փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում․ քրգործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Առերևույթ չարաշահումներ՝ Գյումրիի փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում․ քրգործ է հարուցվել

2019-05-10 18:15 , Право, 1375

Առերևույթ չարաշահումներ՝ Գյումրիի փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում․ քրգործ է հարուցվել

Գյումրի քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են շեղումներ՝ սահմանված նորմատիվներից, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները:

«Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կազմված ամփոփ վերլուծությունը, որի համաձայն՝ նշված կազմակերպության դիտորդական խմբի անդամների կողմից 2018 թվականի հուլիսի 1-ից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Գյումրի քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են շեղումներ՝ սահմանված նորմատիվներից», - ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդարությունում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասի և 214-րդ (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Лента

Рекомендуем посмотреть