«Անցած անգամ հեղափոխական հեծանվով էի եկել աշխատանքի, այս անգամ՝ հակահեղափոխական»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև դա փաստող տեսանյութ։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով աշխատանքի էր գնացել նաև 2018-ի սեպտեմբերի 30-ին, թեև օրը կիրակի էր։ Նա պարզաբանել էր, որ դա անում է առողջ ապրելակերպ քարոզելու համար։
«Տեսեք է՜, սաղավարտս մոռացել եմ տանը: Ներողություն եմ խնդրում այս կոպիտ սխալի համար»,-կառավարական առանձնատնից դուրս գալով գրել էր Փաշինյանը, այնուհետ, ողջ օրվա ընթացում հեծանիվը վարելով սաղավատը գլխին։