«Մայիսի 15-ից հանրապետության հովտային գոտում այդ թվում և Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Իսկ մինչ այդ, ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոմետ ծառայության պաշտոնական հրապարակումից, այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, մայիսի 11-14-ը կրկին նույնքան կբարձրանա։
Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 11-14-ը՝ առանց տեղումների եղանակ: