Ոստիկանությունը հաղորդում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է նախորդ շաբաթ Երևանում «Վերնիսաժի» մոտ՝ «Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց տեղի ունեցած հանցագործության փաստով հարուցված քրեական գործով հետախուզվող անձանցից մեկը՝ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Նա ձերբակալված է:
Մյուս հետախուզվողներին՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով մահացել է Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանը, նույն մարզի բնակիչ 39-ամյա Վահագն Աբգարյանը վիրավորվել է: Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ սպանությունը ծրագրված է եղել: