«Գլուխ եմ խոնարհում եմ ձեր արածի առջև»,-Ազգային ժողովում հյուրընկալված Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերաններին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ կարևորելով 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում նրանց ունեցած մեծ դերն ու նշանակությունը։
Ազգային ժողովի լրատվության վարչության հաղորդմամբ՝ ֆաշիզմի դեմ պատերազմում իրենց մեծ ներդրումն ունեցած նախկին մարտիկները շրջել են խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին, հետևել հերթական նիստի աշխատանքին:
Այնուհետև խորհրդարանի Կարմիր սրահում՝ թեյի սեղանի շուրջ, վետերանների հետ են հանդիպել խորհրդարանականները։ Մայիսյան տոների կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին շնորհավորել եւ նրանց հետ լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Գոռ Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Վահագն Թեւոսյանը և Վահե Հովհաննիսյանը:
Մասնակիցներին հանձնվել են հուշանվերներ:
Նշվում է, որ վետերանները ԱԺ են այցելել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ։