Ղազախստանից, Հայաստանից և Չինաստանից Ռուսաստան արտահանված կենդանական սննդամթերքում հայտնաբերվել են ԵԱՏՄ նորմերի ու պահանջների անհամապատասխանություններ։ Այդ մասին տեղեկացնում է Ռոսսելխոզնադզորը՝ ընդգծելով, որ փաստի առնրությամբ որոշ ընկերությունների արտադրանքի նկատմամբ ուժեղացված լաբորատոր վերահսկողություն է իրականացվում։
Հայաստանի մասով խոսքը, մասնավորապես, վերաբերվում է ձուկ արտահանող երկու ընկերություններին՝«PROTEIN ARMAN JONOUB CO» և «Фиш-ка» ընկերություններին, որոնց արտադրանքում մկնդեղի ավելցուկ է հայտնաբերվել։