Հաղթանակի օրվա առթիվ Երևանում կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով վաղը՝ մայիսի 9-ին, ժամը 6:30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ, և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությունից նշում են, որ այսօր ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ, և Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիում: