Բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ իր համար էլ չեն խնդրել․Փաշինյանը՝ Արցախի նախագահների դիմումի մասին - RadioVan.fm

Онлайн

Բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ իր համար էլ չեն խնդրել․Փաշինյանը՝ Արցախի նախագահների դիմումի մասին

2019-05-08 14:57 , Политика, 1253

Բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ իր համար էլ չեն խնդրել․Փաշինյանը՝ Արցախի նախագահների դիմումի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչ սկզբունքով են Արցախի ներկա և նախկին նախագահները դիմել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու խնդրանքով։

«Մարդկային առումով դա կարող եմ հասկանալ, ենթադրում եմ, որ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել և այլն։ Բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են։ Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության հետ կապված խնդիր ենք լուծում, օրինակ, հիմա բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։ Ինչո՞ւ միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ի՞նչն էպատճառը»,-այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատման հարցով Արցախի նախկին և ներկա նախագահների դիմումին։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նախօրեին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Ի պատասխան՝ Դատախազությունից պարզաբանել էին, որ նախագահների դիմումի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների տիրույթից։

«Եթե սկզբունք ենք պահում, Արցախի հերոս է, չէ։ Ի՞նչ սկզբունք է գործել։ Եթե որևէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանի,չափազանց սխալվում է։ Իմ կարծիքով, եթե չեմ սխալվում դե յուրե,Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է։ Այստեղ պետք է հականալ սկզբունքը որն է»,- նշել է վարչապետը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть