Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր գերմանացի դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը հանդես կգա Երևանում - RadioVan.fm

Онлайн

Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր գերմանացի դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը հանդես կգա Երևանում

2019-05-07 21:47 , Культура, Шоу бизнес, 1610

Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր գերմանացի դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը հանդես կգա Երևանում

Ժամանակակից ամենահեռանկարային դաշնակահարուհիներից մեկը՝ Վալենտինա Բաբորը, մայիսի 16-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Գերմանացի դաշնակահարուհին մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Դեռևս 10 տարեկանից դաշնակահարուհին նվագախմբերի հետ հանդես է գալիս բազմաթիվ հայտնի հարթակներում:

Նվագախմբից հայտնում են, որ Երևանում կայանալիք համերգի ընթացքում Վալենտինա Բաբորը կկատարի Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի նաև Ալեքսանդր Բորոդինի Թիվ 2-ը սիմֆոնիա։

Лента

Рекомендуем посмотреть