Երեկ երեկոյան Քեսաբի և Էսկյուրան գյուղի միջև գտնվող տարածքում ընդհանուր հինգ հրթիռ է ընկել։
Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին կեսօրից հետո զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը և այլ ուղղություններով հրթիռակոծել են։ Երեք հրթիռ ընկել է Էսկյուրանի շրջակայքում։
Վիրավորվել է երկու քեսաբահայ, որոնք անմիջապես տեղափոխվել են Լաթաքիայի բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն: