Քոչարյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա է վերանայման․ որոշում՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա է վերանայման․ որոշում՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի

2019-05-07 14:50 , Право, 1438

Քոչարյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա է վերանայման․ որոշում՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանատում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

«Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործը ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում։

Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահամանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»,-հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից՝ նշելով, որ որոշման մանրամասները կներկայացնեն որոշման ամբողջական տեքստին ծանոթանալուն պես:

Лента

Рекомендуем посмотреть