Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռադիոյի օրվա առթիվ։
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առթիվ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և ինտերնետային լրատվամիջոցների բազմազանությանը զուգահեռ՝ ռադիոն շարունակում է համարվել զանգվածային լրատվության կարևորագույն և անփոխարինելի միջոց:
Կարևոր է ռադիոյի դերը հանրությանն իրազեկելու ու նրանց իրավագիտակցության բարձրացնելու հարցում: Հետևաբար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի բարձրացմանն ու պաշտպանված մասնագիտական աշխատանքի երաշխավորմանը:
Ռադիոյի օրվա առթիվ ձեզ մաղթում եմ անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ՝ ձեր այս կարևոր ու պատասխանատու գործում»,-ասված էԱրման Թաթոյանի ուղերձում։
1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս, գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռուսական նավատորմից ռադիոհաղորդագրություն ուղարկելով Կրոնշտադ։ Այդ խորհրդանշական օրն էլ օրացույցում ամրագրվել է որպես «Ռադիոյի օր»:
Ռադիոյի օրն Առաջին անգամ տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին՝ ամենամյա տոն է դառնալով 1945 թվականից։