Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը Լաս Վեգասի T-Mobile Arena-ում տեղի ունեցած 10 ռաունդանոց մենամարտում պաշտպանեց կիսաթեթև քաշային կարգում WBC International Silver գոտին։
28-ամյա Ավագյանը մենամարտեց ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ և տարավ 9-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում։ Եվս մեկ մենամարտ նա ավարտել է ոչ ոքի, պարտություն չունի։
Ֆրանցիսկո Էսպարզան նախքան այս անցկացրած 10 մենամարտերից 9-ում հաղթել էր եւ մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի: