Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
Ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցում է Ռումինիայի Քլուջ Նապոկա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի մրցաշարին՝ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան Սուսաննա Ստեփանյանը 40 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մրցակիցներին նվաճեց ոսկե մեդալ: Սա Սուսաննայի երկրորդ մասնակցությունն է միջազգային մրցաշարի:
Մրցաշարին մասնակցում են 28 երկրների 563 մարզիկներ՝ 222 աղջիկ և 341 տղա: