Պատասխանների փոփոխություն՝ վարոդական վկայանական ստանալու քննական թեստերում - RadioVan.fm

Онлайн

Պատասխանների փոփոխություն՝ վարոդական վկայանական ստանալու քննական թեստերում

2019-05-06 17:07 , Общество, 1615

Պատասխանների փոփոխություն՝ վարոդական վկայանական ստանալու քննական թեստերում

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստեր հանձնողներին տեղեկացնում և հիշեցնում են՝ երեկվանից ուժի մեջ են մտել հարցաշարերում կատարված փոփոխություն-ճշգրտումները, ըստ որոնց հարցաշարում առկա որոշ հարցերին տրվող պատասխանների ճիշտ տարբերակները փոխվել են։

Օրինակ, 1-ին խմբի 8-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձել է «2»-ը:

«Խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, պարտավո՞ր է արդյոք ավտոբուսի վարորդը զիջել ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին» հարցին՝ որպես ճիշտ պատասխան այսուհետ ընդունվելու է «Պարտավոր չէ» տարբերակը՝ նախկին «Պարտավոր է»-ի փոխարեն։

Ընդհանուր առմամբ, հարցաշարում 8 փոփոխություն-ճշգրտում է կատարվել, որոնց կարող եք ծանոթանալ ոստիկանության պաշտոնական կայքի այսօրվա հրապարակումից։

1. 1-ին խմբի 8-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

2. 4-րդ խմբի 14-րդ էջում ավելացնել 3-7 հարցերը:


3. 5-րդ խմբի 4-րդ էջի 4-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:


4. 5-րդ խմբի 7-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:


5. 5-րդ խմբի 9-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:


6. 7-րդ խմբի 7-րդ էջի 6-րդ հարցի 4-րդ պատասխանում «բոլոր վարորդները» բառերը փոխարինել «Մոտոցիկլի և ավտոբուսի վարորդները» բառերով:


7. 7-րդ խմբի 9-րդ էջի 6-րդ հարցի շարադրանքում «միջքաղաքային» բառը փոխարինել «կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող» բառերով:


8. 8-րդ խմբի 6-րդ էջի 3-րդ հարցի շարադրանքում «բեռնատար ավտոմոբիլի խցիկում» բառերը փոխարինել «Մոտոցիկլի հետևի նստատեղին» բառերով, 2-րդ պատասխանում նշված «թույլատրվում է միայն չափահաս ուղևորի ուղեկցությամբ» բառերը փոխարինել «արգելվում է» բառերով և ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть