«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի. ՀՀ նախագահը ցավակցել է - RadioVan.fm

Онлайн

«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի. ՀՀ նախագահը ցավակցել է

2019-05-06 15:53 , Мир, 1180

«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի. ՀՀ նախագահը ցավակցել է

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի․ տեղեկությունը կեսգիշերին հաստատել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Հիշեցնենք՝ երեկ «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ինքնաթիռը թռիչքից 28 րոպե անց ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Ինքնաթիռում վայրէջքի պահին խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այն գրեթե ամբողջությամբ այրվել է։ Ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ։ Բռնկված հրդեհի հետևանքով 41-ը` այդ թվում և երեխաներ, զոհվել են, առնվազն 10-ը՝ վիրավորվել, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կայծակն է եղել։ Կատարվածի առնչությամբ Մուրմանսկի նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել։ Զոհվածների ընտանիքները 1 մլն ռուբլու դրամական աջակցություն կստանան, տուժածները կստանան 500 հազար ռուբլի։

Տասնյակ մարդկանց կյանքեր խլած դեպքի առնչությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Лента

Рекомендуем посмотреть