Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ կան - RadioVan.fm

Онлайн

Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

2019-05-05 23:15 , Мир, 1561

Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

SuperJet 100 ինքնաթիռում, որը արտակարգ վայրէջք էր կատարում «Շերեմետևո» օդանավակայանում և բռնկվել է, գտնվել են 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ըստ առկա տեղեկությունների, միջադեպի արդյունքում առնվազն վեց մարդ է տուժել: Գործակալության մեկ այլ աղբյուր հաղորդում է մեկ զոհի մասին: Իր հերթին, բժշկական ծառայությունները խոսում են ավելի քան 10 զոհերի մասին:

Ներկայումս զոհերի և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Առայժմ հայտնի է, որ վայրէջքի ժամանակ հրդեհը կլանել է ինքնաթիռի իրանի կեսը: Այս պահին հրդեհը մարվել է: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Лента

Рекомендуем посмотреть