Հայաստան այս տարվա ապրիլին ներկրվել է 9481 ավտոմեքենա. ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է 119 տոկոսով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ նշելով, որ 2018թ. ապրիլին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա:
«Հաշվի առնելով աճի տեմպերը՝ ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում՝ Արարատյան (Նորագավիթ), Արևմտյան (Կարգո տերմինալ), Հարավային (Սիսիան), Հյուսիսային (Գյումրի), Արևելյան (Վանաձոր): Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում հունվարից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»,- տեղեկացնում է Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում: