Շվեդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը - RadioVan.fm

Онлайн

Շվեդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

2019-05-03 13:29 , Политика, 1080

Շվեդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Եվրամիության անդամ 28 երկրից ևս մեկը՝ Շվեդիան, վավերացրեց Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը․տեղեկատվությունը հրապարակել է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը՝ ֆեյսբուքյան էջում։

«Մայիսի 2-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 2018 թվականի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Գերմանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Դանիան, Մալթան, օրեր առաջ էլ՝ Ֆինլանդիան։

Лента

Рекомендуем посмотреть