Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերի վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ - RadioVan.fm

Онлайн

Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերի վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

2019-05-02 19:22 , Право, 1702

Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերի վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ՀՀ Գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ):

«Քրեադատավարական օրենքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին: Քրեական դատավարության օրենքը նախատեսում է հաղորդումների քննարկման ընթացակարգ: Ղեկավարվել ենք այդ ընթացակարգով, հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ-ին հանձնարարվել է քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկել, և ստուգողական գործողություններ կկատարվեն, դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական»,-այսօր՝ մայիսի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում 8533 քվե ստացած ու խորհրդարան չանցած «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով։ Հիմքը՝ պատգամավորի հրապարակային ելույթներն են, որոնք ըստ կուսակսության, հակասում են ՀՀ Սահմանադրությունում ամրագրված պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի մասին դրույթին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть