Երեսուն դաշնակահար տասներկու երկրից իրենց ուժերն են չափելու Արամ Խաչատրյան 15-րդ հոբելյանական մրցույթում - RadioVan.fm

Онлайн

Երեսուն դաշնակահար տասներկու երկրից իրենց ուժերն են չափելու Արամ Խաչատրյան 15-րդ հոբելյանական մրցույթում

2019-05-02 13:49 , Культура, Шоу бизнес, 1084

Երեսուն դաշնակահար տասներկու երկրից իրենց ուժերն են չափելու Արամ Խաչատրյան 15-րդ հոբելյանական մրցույթում

Արամ Խաչատրյանի ժառանգությունը ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով 15 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Երևանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի մասնակցելու է երեսուն երաժիշտ տասներկու երկրից:

Մրցույթում, որը կանցկացվի մինչև հունիսի 14-ը, դաշնակահարները ներկայացնելու են Խաչատրյանի և այլ ստեղծագործողների գործերը:

«Մրցույթը նշում է իր 15-ամյա հոբելյանը, և այս տարի անցկացվելու է դաշնակահարների համար. դա շատ խորհրդանշական է, որովհետև 2003 թվականին անդրանիկ մրցույթին նույնպես դաշնակահարներն էին մրցում:

Ընտրվել է 30 մասնակից 12 երկրից: Մեզ բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողներ են դիմել: Առավելագույնը 24 երաժիշտ պետք է անցներ, բայց ընտրությունն այնքան մեծ էր, որ ուժերը մեր հարթակում չափելու հնարավորություն ընձեռեցինք երեսունին: Ըստ իս` բավականին թեժ մրցակցություն է սպասում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա-Տեր Հովակիմյանը:

Նրա խոսքով` տարիների ընթացքում մրցույթն ընդլայնում է իր աշխարհագրությունը: «Ընդգրկվել են երաժիշտներ Չինաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Հյուսիսային Կորեայից, Թայլանդից, Հայաստանից և այլ երկրներից, որոնք ներկայացնում են տարբեր կատարողական դպրոցներ: Յուրաքանչյուր տարի անհամբեր սպասում ենք մասնակիցների հենց խաչատրյանական գործերի կատարումներին, քանի որ մրցույթի գլխավոր նպատակը Խաչատրյանի ստեղծագործությունները հանրահռչակելն է»,-ընդգծեց Տեր-Հովակիմյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց` ցանկանում են, որ Արամ Խաչատրյանի կոնցերտները համալրեն երիտասարդ և շնորհալի կատարողների երկացանկն ու հարատև կյանք ունենան համաշխարհային երաժշտական ասպարեզում:

Նրա հավաստիացմամբ` միջազգային հարթակում կան երաժիշտներ, որոնց նվագացանկում մշտապես առկա են մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրանցից են Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր ջութակահար Ֆյոդոր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որն իր համաշխարհային հաղթարշավը սկսել է հենց 2006 թվականին Խաչատրյանի մրցույթի հաղթանակից, և ուրիշներ:

«Ուրախալի է, որ Ֆյոդոր Ռուդինն այժմ հանրահայտ նվագախմբերից մեկի` Վիեննայի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստերն է: Դա մեծ հաջողություն է նրա համար: Խաչատրյանի մրցույթի բոլոր դափնեկիրները հետագայում մասնակցում են այլ միջազգային մրցույթների, մրցանակների արժանանում, բարձունքներ նվաճում: Դա ևս ապացուցում է, որ Խաչատրյանի մրցույթի ժյուրին ճիշտ որոշումներ է կայացնում»,-շեշտեց Տեր-Հովակիմյանը:

ժյուրիի նախագահն այս տարի դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանն է։ Նա ելույթներ է ունենում աշխարհի լավագույն համերգասրահներում լավագույն նվագախմբերի հետ: Ժյուրիում ընդգրկված են բարձրակարգ երաժիշտներ Ռուսաստանից, Իսրայելից, Չինաստանից, Բելառուսից, Շվեդիայից:

«Մրցույթի անցկացման ձևաչափը երբեք չի փոխվում: Այն կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար, որի անունը ես դեռ չեմ ասի: Թող անակնկալ լինի: Բացման համերգին ելույթ է ունենալու նաև Խաչատրյան դաշնամուրային տրիոն, որը կկատարի հատուկ մրցույթի համար Գեորգ Պելեսիցի ստեղծագործությունը Դաշնամուրային տրիոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հունիսի 7-10-ին Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում կանցկացվեն առաջին և երկրորդ փուլերը, իսկ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկի նվագակցությամբ: Հունիսի 14-ին կիմանանք հաղթողների անունները»,-ասաց նա:

Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերում դաշնակահարների պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Աննա Տեր-Հովակիմյանն անդրադարձավ հայ երաժիշտների մասնակցությանն ու շեշտեց, որ ունենք դաշնամուրային բարձր կատարողական դպրոց, և ինքը համոզված է, որ հայ երիտասարդները պատվով կներկայացնեն մեր երկիրը մրցույթում:

Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգայինմրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակիննվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվելէ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրագոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկականմրցույթը:

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ»մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:

Лента

Рекомендуем посмотреть