Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիս ամսվա լավագույն 100 շախմատիստների ցուցակը, որտեղ Լևոն Արոնյանը 10-րդ տեղում է: Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 59-րդ, Հրանտ Մելքումյանը 93-րդ տեղում են: