Գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. ՊՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. ՊՆ խոսնակ

2019-05-01 17:07 , Общество, 1592

Գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. ՊՆ խոսնակ

Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինծառայողի վիճակը կայուն է, դրական դինամիկայով։

Հիշեցնենք՝ 32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը գլխի շրջանում վիրավորումը ստացել է նախօրեին՝ Տավուշի դիրքերի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցից։ Դեպքից ժամեր անց ցինծառայողը ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: «2019թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,–ասված է ՔԿ հաղորդագրությունում


Лента

Рекомендуем посмотреть