Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր - RadioVan.fm

Онлайн

Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր

2019-05-01 11:45 , Культура, Шоу бизнес, 1758

Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր

Հեղինակավոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» (The International Opera Awards) «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող է Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է operawire.com կայքը։

Մրցանակաբաշխությունը կայացել է նախօրեին։

Նշենք, որ 2016-ին «Միջազգային օպերային մրցանակաբաշխությունում» Լիտվայից 35-ամյա սոպրանո Հասմիկ Գրիգորյանը «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում արդեն հաղթող էր ճանաչվել։

Առաջին անգամ Միջազգային օպերային մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականին: Մրցանակի կազմակերպիչներն ընդգծել են, որ ստուգատեսի գլխավոր նպատակը դասական երաժշտական արվեստի ժողովրդականացումն է:

Лента

Рекомендуем посмотреть