Փաշինյանի քեռու տղան մեղադրվում է դիպլոմի կեղծման մեջ․ խափանման միջոցն ընտրված է - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի քեռու տղան մեղադրվում է դիպլոմի կեղծման մեջ․ խափանման միջոցն ընտրված է

2019-04-30 15:30 , Право, 1937

Փաշինյանի քեռու տղան մեղադրվում է դիպլոմի կեղծման մեջ․ խափանման միջոցն ընտրված է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով նրա «մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ» հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել․ վարչապետի քեռորդին՝ Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանը մեղադրվում է Հայաստանի քրեական օրենգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այն է՝ «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։

Մամիկոն Հովհաննիսյանը մեղադրվում է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար կեղծ դիպլոմ ներկայացնելու մեջ, նրանկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «չի ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»։

Ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ վարույթ է ընդունել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում ապրիլի 4-ին հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть