«Զոն նայողների» արտոնությունները վերացված են, ծանրաբեռնվածության խնդիրն էլ՝ լուծված. Արտակ Զեյնալյան - RadioVan.fm

Онлайн

«Զոն նայողների» արտոնությունները վերացված են, ծանրաբեռնվածության խնդիրն էլ՝ լուծված. Արտակ Զեյնալյան

2019-04-29 19:26 , Право, 1543

«Զոն նայողների» արտոնությունները վերացված են, ծանրաբեռնվածության խնդիրն էլ՝ լուծված. Արտակ Զեյնալյան

«Մեր քրեակատարողական հիմնարկներում մահճակալների թիվը 5 հազար 350-ի չափ է, դատապարտյալների քանակը և կալանավորված անձանց քանակը՝ 2 հազար 287, հետևաբար, չի կարող լինել ծանրաբեռնվածություն, լուծված է այս խնդիրը Հայաստանում, այս իշխանությունների օրոք լուծված է, և սրանից բխող արատավոր բոլոր երևույթները վերացված են»,-այդ մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսին վստահեցրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նախարարը նաև նշել է, որ քրեակատարողական հիմնարկների պահման պայմանների առնչությամբ որևէ բողոք չկա, բողոքները՝ քրեական գործերի վերաբերյալ են։

Նշենք՝ օրեր առաջ էլ նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ բանտերում առկա քրեական մշակույթի վերացման ուղղությամբ քայլեր են ձեռնարկում՝ վստահեցնելով, որ նախկին իշխանությունների ժամանակ եղած «Զոն նայողների» արտոնություններըվերացված են։

«Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որից արգելված իր չի բռնագրավվում։ Այդ արտոնությունների դարաշրջանն ավարտվել է մեր իշխանության գալու պայմաններում։

Դուռ բաց պահելու համար անօրինական վճարումներ, ներսում գումարի շարժ, սա մենք վերացրել ենք։ Ինչ վերաբերում է ներսում խաղալուն, ապա բազմիցս ասել եմ, որ կարող են խաղալ օրինական, թույլատրած սեղանի խաղեր։ Սեղանի խաղերով կարող են նաև «ղումար» խաղալ, և այդտեղ ոչ թե առձեռն գումարներ են պտտվում, այլ կարող են գրանցվել։ Սա վերացնելու համար մենք պետք է վերացնենք «օբշյագ» հասկացությունը, որպեսզի դրսում շարժ չլինի»,-ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Лента

Рекомендуем посмотреть