Պահանջում են Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցել ու զրկել պատգամավորական մանդատից - RadioVan.fm

Онлайн

Պահանջում են Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցել ու զրկել պատգամավորական մանդատից

2019-04-29 15:58 , Политика, 2201

Պահանջում են Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցել ու զրկել պատգամավորական մանդատից

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում 8533 քվե ստացած ու խորհրդարան չանցած «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ևՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով։

Կուսակցությունը որպես հիմք ներկայացնում է սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում պատգամավորի հնչեցրած հայտարարությունները՝ նշելով, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրությունում ամրագրված պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի մասին դրույթին։

Ստորև ներկայացնում ենք կուսակցության՝ ԱԺ նախագահին և գլխավոր դատախազին ուղղված դիմումի պատճենները։

Лента

Рекомендуем посмотреть