ՀՀ Օմբուդսմենին անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ կշնորհվի - RadioVan.fm

Онлайн

ՀՀ Օմբուդսմենին անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ կշնորհվի

2019-04-29 15:21 , Право, 1256

ՀՀ Օմբուդսմենին անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ կշնորհվի

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից:

Այդ մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից՝ նշելով, որ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը։

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային միավորման անկախ հանձնախմբի կողմից այս բարձր կարգավիճակի հաստատումը վկայում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք անկախության, վստահելիության ու արդյունավետ աշխատանքի մասին։

«A» կարգավիճակը Մարդու իրավունքների ազգային հաստատությանն իրավունք է վերապահում մասնակցել միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին և որոշումների կայացմանը, հանդես գալ հատուկ ելույթներով, օգտվել միջազգային համապատասխան կառույցների ղեկավար մարմիններում ընտրվելու և այդ մարմինների ընտրություններին քվեարկության իրավունքից։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության կարգավիճակը ողջ աշխարհում այս մեխանիզմով գնահատվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այս կարգավիճակով օժտված է 2006 թվականից սկսած»,-ասված է Պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть