Mahaleb. Ֆրանսահայ երաժիշտը իր Ֆրանսիացի և հույն ընկերների համատեղ հայերեն և թուրքերեն երգերով համերաշխության կոչ է հղում երկու ժողովուրդներին - RadioVan.fm

Онлайн

Mahaleb. Ֆրանսահայ երաժիշտը իր Ֆրանսիացի և հույն ընկերների համատեղ հայերեն և թուրքերեն երգերով համերաշխության կոչ է հղում երկու ժողովուրդներին

2019-04-28 17:22 , Культура, Шоу бизнес, 1220

Mahaleb. Ֆրանսահայ երաժիշտը իր Ֆրանսիացի և հույն ընկերների համատեղ հայերեն և թուրքերեն երգերով համերաշխության կոչ է հղում երկու ժողովուրդներին

Հայ երաժիշտ Կարոլ Մարկ Բորեն Ֆրանսիայում իր երաժիշտ ընկերների հետ «Mahaleb» անվամբ երաժշտական խումբ է ստեղծել։ Ֆրանսիացի, հույն և հայ երեք երաժիշտներից կազմված խումբը հնչեցնում է անատոլիական տարածաշրջանին բնորոշ հայերեն և թուրքերեն երգեր, հաղորդում է ermenihaber-ը:

Կարոլը նշում է, որ իրենց գործունեությունը քաղաքական որևէ ուղերձ չի պարունակում, այն ուղղված է հայ և թուրք հանրությանը համերաշխության կոչ անելուն։ «Ես միայն երաժշտական ուղերձ եմ հղում։ Ինձ համար շատ բնական է խոսել այս երկու լեզուներով՝ թուրքերենով ու հայերենով։ Ես միայն ուզում եմ հաջորդ սերունդներին հաղորդել այս ամենը։ Այս լեզվով երգեր երգելը ինձ համար շատ կարևոր է», - ասում է Կարոլը։

Նա նշում է, որ Թուրքիայում իրենց համերգների ժամանակ շատ լավ ընդունելության են արժանացել, իսկ եվրոպական շրջագայություններին հաճախող հայ և թուրք հանդիսատեսը խորապես հուզել է իրենց։

Կարոլի պապի պապը Բիլեջիքից է եղել, իսկ ինքը ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Թուրքիա կատարած այցերի ընթացքում հաղորդակցվել է իր արմատներին, սկսել է թուրքերեն սովորել։ Այնուհետև Ֆիանսիայի Լիոն քաղաքում իր ստեղծած խմբի անդամների հետ սկսել է տարածել անատոլիական ժողովրդական երգերը։ «Mahaleb»-ն առաջիկա ամռանը պատրաստվում է թողարկել իր առաջին ձայնասկավառակը։

Лента

Рекомендуем посмотреть