Ամերիկահայ պոկերի արքան արջին կերակրելու համար քննադատությունների է արժանացել - RadioVan.fm

Онлайн

Ամերիկահայ պոկերի արքան արջին կերակրելու համար քննադատությունների է արժանացել

2019-04-27 22:11 , Культура, Шоу бизнес, 1275

Ամերիկահայ պոկերի արքան արջին կերակրելու համար քննադատությունների է արժանացել

Ամերիկահայ միլիոնատեր, պոկերի պրոֆեսիոնալ խաղացող, սոցցանցերում միլիոնավար հետևորդներ ունեցող Դեն Բիլզերյանը բուռն քննադատության թիրախում է հայտնվել ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութի պատճառով։

Վայրկյաններ տևող տեսանյութում տասնյակ կիսամերկ գեղեցկուհիներով շրջապատված Բիլզերյանը ձեռքով կերակրում է հսկայական արջին: Միլիոնավոր դիտումների արժանացած տեսանյութը դժգոհության առիթ է տվել Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ու ակտիվիստներին։ Վերջիններն իրենց բողոքն են արտահայտել ոչ միայն հազարավոր մեկնաբանություններում, այլև Կալիֆորնիայի իշխանություններին ուղղված նամակներում՝ նշելով, որ Բիլզերյանը կենդանուն այնտեղ տանելու թույլտվություն չի ունեցել:

Բիլզերյանն արձագանքելով ասել է, որ կենդանասեր է և երբեք ի վնաս կենդանիների ոչինչ չէր անի:

Лента

Рекомендуем посмотреть